Картинки по запросу ԿարապետյանԱռաջին անգամ «մարդային կապիտալ» (ՄԿ) տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը, իսկ նրա հետևորդ Գարի Բեքերը զարգացրել է այս գաղափարը՝ փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնտեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։ Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունը, կրթական և մասնագիտական հմտությունները. հետագայում ՄԿ-ի հայեցակարգը նշանակալիորեն աճել է։

Մարդկային կապիտալի զարգացման ցուցանիշներով ՀՀ-ն դասվում է միջին զարգացած երկրների շարքին: Դա ամենից առաջ պայմանավորված է կրթության բնագավառում ձեռք բերված հաջողություններով: Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում համարվում էր բարձր կրթական մակարդակ ունեցող երկիր:

Ջեյմս Քոուլմանն այն գիտնականներից մեկն է, ում աշխատությունները նպաստեցին «սոցիալական կապիտալ» տերմինի լայն շրջանառմանը: Քոուլմանը գտնում էր, որ սոցիալական կապիտալը սահմանվում է իր իսկ կատարած ֆունկցիայով: Սոցիալական կապիտալը պայմանավորված է անձանց միջև հարաբերությունների փոփոխություններով, որոնք նպաստում են դերակատարների գործունեությանը: Այլ կերպ ասած՝ սոցիալական կապիտալը միջոց է որոշակի նպատակներին հասնելու համար, որոնց հասնելը դրա բացակայության պայմաններում անհնար կլիներ:

Այս կոնտեքստում մի քանի գծերով անդրադառնամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օրերս Մոսկվա կատարած այցի հոգեբանական գծերին:

Հայտնի է, որ տևական ժամանակ Կարապետյանն իր աշխատանքային գործունեությունը ծավալել է ՌԴ-ում և ունի անձնական կապեր: Նա չափազանց լավ է հասկանում ռուսական միջավայրի հոգեբանությունն ու ընկալունակությունը, դրա մասին կարող են վկայել ՌԴ կառավարության ղեկավար Մեդվեդևի հետ անմիջական և անկաշկանդ հարաբերություններն ու շփումը:

Հաջորդ հանգամանքը, որն առանձնանում էր Կ.Կարապետյանի այցը նախկին վարչապետերի այցերից, այն է, որ ռուսական միջավայրում գործող հայ գործարաներից բացի վարչապետի հետ հանդիպմանը ներկա էին նաև քաղաքական- հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, որոնք ամբողջացնում էին ՌԴ-ում հայ համայնքի պատկերը:

Մի առիթով Կարապետյանը չի բացառել, որ իր անձնական միջոցները հնարավոր է օգտագործի ՀՀ համար որոշ առանցքային հարցերում: Ըստ էության, գազի սակագնի նվազումը կապված է ՀՀ ներքաղաքական կյանքում Կարապետյանի ներգրավվածության հետ:

Սոցիալական կապիտալը պետական շահին ծառայեցնելը բավականին գիտակցված քայլ է, ինչը, պետք է փաստել, միշտ չէ, որ կիրառվում է քաղաքականության մեջ, շատ հաճախ տեղի է ունենում հակառակը. իշխանության տարիներին կուտակած և՛ ֆինանսական, և՛ սոցիալական կապիտալը նախկին չինովնիկները կամ տանում են իրենց հետ (շատ հաճախ անգամ պետության տարածքից), կամ ուղղակի լուռ մի կողմ քաշվում և չեն խառնվում ընթացող գործընթացներին:

Այժմ պահին մենք ականատես ենք լինում հետևյալին. անհատն իր՝ տարիների ընթացքում կուտակած սոցիալական կապիտալը, որն ամենակարևոր ձեռքբերումն է կյանքի ընթացքում, ծառայեցնում է հանուն պետության: Հավանաբար ոչ բոլորը նկատեցին, թե պաշտոնական արարողության ժամանակ Կարապետյանն ինչպես գրկախառնվեց Ալեքսեյ Միլլերի հետ, դա ոչ թե ինչ-որ ցուցադրական ժեստ էր, այլ հենց «մարդկային կապիտալ»:

Մյուս հետաքրքրիր և ՀՀ տնտեսության համար կարևորագույն հարցերից մեկը ներդրումների ներգրավումն է: Վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով համարվում է ամանհարուստ հայը, հայտարարեց, որ պատրաստվում է ՀՀ տնտեսության մեջ մոտ 300 մլն դոլարի միջոցներ ներդնել՝ նշելով, որ այդ որոշումը կապված է ՀՀ վարչապետի պաշտոնում Կ.Կարապետյանի նշանակման հետ: Ներդրումների հիմնական մասն ուղղվելու է Լուռու մարզ, ինչը մի քանի անգամ կմեծացնի մարզի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև՝ բնակչության զբաղվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել