Հայաստանը փաստացի ադրբեջանական պրոտեկտորատի վերածած քաղաքական թիմի սկանդալային ներկայացուցիչը, փաստորեն, կարծում է, թե Հայաստանի սուվերենության խոչընդոտը եղել է ՌԴ-ն՝ չհասկանալով, որ հակադրվելով Ռուսաստանին՝ Նիկոլը Հայաստանը գցել է թուրքերի ու նրանց արևմտյան հովանավորների մահացու ծուղակը:
Երբ պետությունը չի կարողանում ինքնուրույնաբար պաշտպանել յուր սահմանները և կախված է ասենք ԵՄ դիտորդների հեռադիտակներից կամ նույն Թրամփի տրամադրությունից, այն այլևս համարվում է ոչ թե համաշխարհային գործոն, ինչպես այլասերել է Լուլուն, այլ կույր գործիք. Նիկոլը մեզ դարձրել է սրա-նրա չուլը:
Մյուս կողմից՝ ինքնիշխանության թիվ մեկ ցուցիչներից մեկը տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունն է: Տարիներ առաջ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներխուժումները և նրանց չհեռանալը փաստում են, որ Լուլուի խոսքերը պարզապես տնքոց են. «Զանգեզուրի միջանցքի» (լուլուներն այն նրբանկատորեն TRIPP են հորջորջում) դիմաց, որը Նիկոլը տվեց ամերիկացիներին, իսկ հետո հանձնելու է թուրքերին, կարելի էր, օրինակ, պահանջել ոչ միայն Բաքվում պահվող բոլոր գերիներին, այլև գրավված տարածքներից թշնամական զինուժի դուրսբերում: Բայց Նիկոլն այնքան փալաս է, որ նույնիսկ Թրամփի՝ գերիներին վերադարձնելու առաջարկությունն է մերժել, որ չտխրեցնի Իլհամին: Հիմա սրանից հետո ինչ-որ Լուլու խոսում է ինքնիշխանության մասի՞ն:
Դե իսկ տնտեսական լծակների մասին խոսելն անգամ ավելորդ է. մի երկիր, որն ամբողջությամբ տնտեսապես կախված է օտարներից, չի կարող անգամ երազել իրական սուվերենության մասին՝ անկախ նրանից, թե իր այլասերված երևակայություններում Լուլուն ինչ է պատկերացնում կամ մատուցում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5110
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



