Նոր պատահաբար կարդացի «Ցտեսություն, իշխանություն» Ֆեմ Մանիֆեստը ու չեմ կարող չգրել: Չեմ ուզում սուր արտահայտվել և ավելորդ PR անել նման հիմարություն, բայց կպայթեմ, եթե չասեմ, որ հետ տալս եկավ... Էս ո՞ւր ենք հասել ... Ընդամենը մի քանի կետ գրեմ, որ պատկերացնեք մառազմը.
1. «Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ»: 
Պատրիարխալ, սահմանափակող համակարգ: Փաստորեն դարեր ի վեր սահմանափակվել ենք: Բոլորդ դեպի մատրիարխատ, այնտեղ սահմանափակումներ չկան: Միշտ հարգանքով եմ վերաբերվել կանանց, բայց, քավ լիցի, ո՞վ է սահմանել, որ պատրիարխալ համակարգը սահմանափակող է, կամ կինը դառնում է օբյեկտ: Ես մեծացել եմ պատրիարխալ ընտանիքում, հայրս եղել է ու կա, կրկնում եմ՝ ԿԱ, մեր տան առանցքը, բայց երկու տղամարդս էլ միշտ գլուխ ենք խոնարհել մեր տան կնոջ առջև:
2. «Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ՝ ինձ չասեն` գնամ, կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի...»
Սրան հերթոոոովվվ... փաստորեն տեսակավորում ենք, հետո էլ ասում ենք առանց դիսկրիմինացիայի: Ես միշտ կարծել եմ, որ մեր տեսակը բարձրագույն կաթնասուն՝ ՄԱՐԴ, տեսակն է, իսկ տեսակի մեջ կան սեռեր: Հիմա այս «կին» կոչվողները համարում են, որ իրենք առանձին տեսակ են: Խնդրեմ, ճանաչեք ձեր «տեսակ» կոչվածը, և ես հուսով եմ, որ իմ շրջապատում կան իմ տեսակի, սակայն զուգահեռ սեռի ներկայացուցիչներ:

Մաս 2: Հազար ներողություն բոլոր այն կանանց և աղջիկներին, ում խնդրել եմ ինձ թեյ տալ: Էլ չեմ ասի, եթե դուք ձեզ դրանից ստորադասվող եք համարել: Ես ընդունակ եմ իմ թեյը լցնել, բայց կշարունակեմ ձեզ ճանապարհ զիջել, նստելու տեղ զիջել, գրկել ճանապարհի դժվարանցանելի մասերում..., և վերջապես սիրել՝ որպես կին ու ձեզ տարբերել տղամարդուց (մեղադրեք ինձ այսպիսի դիսկրիմինացիայի մեջ):

Մաս 3: Փաստորեն դուք սեքսի ժամանակ, երբ օրգազմ եք ապրում, պիտակվում եք որպես անբարոյական: Կներեք՝ չհասկացա: Միշտ գիտեի, որ սեքսով զբաղվում են երկուսով՝ կին և տղամարդ: Փաստորեն կամ դուք սեքսով եք զբաղվում երրորդ անձանց ներկայությամբ, որոնք ձեզ անբարոյական են պիտակում (այս պարագայում ճիշտ էլ անում են), կամ էլ ձեզ անբարոյական է պիտակում այն տղամարդը, ում հետ դուք սեքսով եք զբաղվում: Ինչպիսի՞ տղամարդկանց եք դուք ձեզ ընտրում: Այս դեպքում էլ ցավում եմ ձեզ և ձեր ընտրության համար: Եթե ձեր ընտրյալը ձեր օրգազմ ապրելը պիտակում է, ապա ...
Եվ փաստորեն մի բան էլ ավել ձեր մարմինը ձերը չի... Ուֆ հոգնեցի գրելուց ... Տո էս մանիֆեստը գրելուց հետո հասկանում եմ, որ ձեր ուղեղն էլ ձերը չի: Ու ճիշտ եք գրել, էսքան գրելուց հետո արդեն ինձ էլ ա պարզ, որ «չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»-ի հենց ձեր մասին ա:
P.S. Թող ինձ խոնարհաբար ներեն բոլոր այն աղջիկները, ովքեր սրա տակ չեն ստորագրել և սա համարում են «իդիոտիզմ»: Ես ձեզ բոլորիդ շատ սիրում և հարգում եմ:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել