Շվարցենեգերը կոտրել է աջ ոտքը (լուսանկար)Barometer.am-ը գրում է.

Հոլիվուդյան աստղ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կոտրել է աջ ոտքը, հայտնում է ABC News-ը: Live with Kelly-ի հեռուստահաղորդմանը նա այցելել է հատուկ բժշկական կոշիկով։

Հաղորդավարի հարցին, թե ինչ է պատահել, Շվարցենեգերը կատակով պատասխանել է, որ պարզապես ոչ մեծ խնդիր է եղել պեդիկյուրի ժամանակ։

Հետո նա բացատրել է, որ ստացել է այսպես կոչված սթրեսային կոտրվածք, քանի որ ավելորդ ծանրաբեռնել է ոտքը։

Դերասանը հայտնել է, որ խոսքը դահուկավազքով հաճախ զբաղվելու մասին է, և որ բժշկական կոշիկը պետք է կրի դեռ մի քանի շաբաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել