Աժ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Barometer.am-ը գրում է.

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց "ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" նախագիծն:

Նախագիծն ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվերկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել