Ցուցադրել եմ, որ թոփ մակարդակի խաղացող եմ. ՄխիթարյանBarometer.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում "Մանչեսթեր Յունայթեդը" կհյուրընկալվի "Զարյային":

Խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում Մխիթարյանը խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ համագործակցության մասին:

"Էական չէ, թե ում հետ դաշտ դուրս կգամ, ինձ հարմարավետ կլինի ցանկացած պարագայում: Չեմ ցանկանում խոսել այն ժամանակի մասին, երբ չէի հայտնվում թիմի հայտացուցակում, քանի որ դա անցյալում է: Այժմ թիմի հետ եմ և պատրաստ եմ խաղալ: 

Պետք է պատրաստ լինեի նման իրավիճակի և ցուցադրել եմ, որ թոփ մակարդակի խաղացող եմ: Երբ տեղափոխվեցի Մանչեսթեր, Մոուրինյուն ինձ ասաց, որ պետք է կատարելագործվեմ, և կարծում եմ` ապացուցել եմ նրան և պատրաստվում եմ խաղալ: 

Չեմպիոն եմ դարձել Ուկրաինայում, սակայն այստեղ մակարդակն ավելի ցածր է: Վաղվա խաղը չափազանց բարդ է լինելու: Չենք հանձնվելու Անգլիայի առաջնությունում, քանի որ առաջիկայում բազմաթիվ հանդիպումներ կան:

Ամեն ինչ անելու ենք լավագույն քառյակում հայտնվելու համար: Եվրոպա լիգան նույնպես շատ կարևոր է և պատրաստվում ենք ամեն ինչ անել հնարավորինս առաջ գնալու համար: Կարծում եմ, որ բոլորը գոհ են այս պայմաններից. այստեղ ենք եկել հաղթելու համար",- Մխիթարյանի խոսքը մեջբերում "Mirror"-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել