Կատակում էի, երբ ասացի, որ ատում եմ Ռոնալդուին. ԳրիզմանBarometer.am-ը գրում է.

Մադրիդի "Աթլետիկոյի" և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է "Ռեալի" առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը:

Ավելի վաղ "Ոսկե գնդակի" եռակի դափնեկիրն ասել էր, որ ֆրանսիացին Մայամիի ռեստորաններից մեկում մոտեցել էր իրեն և ասել. "Ատում եմ քեզ":

"Ընկերներիս հետ պատահաբար հանդիպեցի Ռոնալդուին: Մոտեցա նրան, որպեսզի շնորհավորեմ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար:

Միասին կատակեցինք, իսկ ես ասացի, որ ատում եմ նրան: Բնականաբար դա կատակ էր, քանի որ շատ եմ հարգում Ռոնալդուին",- Գրիզմանի խոսքը մեջբերում է "AS"-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել