Ըստ Լինգարդի՝ Մանչեսթեր Յունայթեդը պետք է ռևանշի հասնի Ֆեյենորդի նկատմամբBarometer.am-ը գրում է.

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Ջեսի Լինգարդը Եվրոպա լիգայի խմբային փուլի "Ֆեյենորդի" հետ խաղից առաջ ընդգծել է, որ իր թիմը հաղթանակի դեպքում կմեծացնի փլեյ-օֆ դուրս գալու շանսերը: 

"Հաղթանակի դեպքում մենք կմեծացնենք փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունները: Իհարկե, մենք կարող ենք հաղթել, հատկապես տնային խաղում: "Մանչեսթեր Յունայթեդի" համար շատ կարևոր է դրական արդյունք գրանցելն ու ռևանշի հասնելը», - Լինգարդի խոսքն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը:

Թիմերի միջև կայացած նախորդ խաղում "Ֆեյենորդը" սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել