ԱՄՆ-ում հարգանքի տուրք կմատուցվի Ցեղասպանության մասին պատմող Barometer.am-ը գրում է.

"Հայաստանի մանուկներ" հիմնադրամը Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին կայանալիք 13-րդ ամենամյա գալա միջոցառման ժամանակ կպատվի Հայոց ցեղասպանության մասին պատմող "Խոստումը" ֆիլմի նկարահանող անձնակազմին:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, հիմնադրամի նպատակն է բարելավել Հայոց ցեղասպանությունից փրկվածների և նրանց ժառանգների կյանքն ու զորացնել հայ համայնքը: Կազմակերպության ամենամյա գալա միջոցառման ժամանակ հիշատակվում է հայկական ժառանգությունը, մարդիկ և մշակույթը`հարգանքի տուրք մատուցելով տաղանդավոր և նվիրված մարդկանց, ովքեր աշխատում են համայնքի մարտահրավերները լսելի դարձնելու ուղղությամբ:

Այս տարի հատուկ ուշադրության կարժանանան երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված "Խոստումը" ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանը: Նրանց նկարահանած ֆիլմը պատմում է 1914-ի դեպքերի մասին, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի հալածանքներն ու ցեղասպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել