Ադրբեջանցի մարզիկը հարկադրված է վերադարձնել օլիմպիական մեդալըBarometer.am-ը գրում է.

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2008թ. Օլիմպիական խաղերի ադրբեջանցի մասնակիցների դոպինգ թեստերի վերստուգումից հետո զրկել է արծաթե մեդալից հունահռոմեական ոճի ըմբիշ Վիտալի Ռահիմովին: Չեղարկվել է նաև ծանրորդ Նիզամի Փաշաևի արդյունքը:

Օգոստոսի 24-ին Նիզամի Փաշաևը հեռացվեց մրցումնեից, երբ նրա դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք տվեց:

ՄՕԿ-ը զրոյացրել է Փաշաևի 5-րդ արդյունքը, որը նա ցույց էր տվել Պեկինի օլիմպիադայում, իսկ Ռահիմովը զրկվել է մինչև 60կգ քաշային կարգում նվաճած մեդալից, գրում է Minval.az-ը:

Երկու մարզիկների արյան մեջ հայտնաբերվել են արգելված "Տուրինաբոլ" դեղամիջոցի հետքեր: Ռահիմովն ու Փաշաևն արդեն ավարտել են կարիերան:

2008թ. Պեկինի օլիմպիադայում հունահռոմեական ոճի ըմբիշ Ռովշան Բայրամովն ու Վիտալի Ռահիմովը դարձել էին արծաթե մրցանակակիրներ, իսկ ազատ ոճի ըմբիշներ Մարիա Ստադնյուկն ու Հետագ Գազյումովը բրոնզ էին նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել