Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցելBarometer.am-ը գրում է.

Ըստ kp.ru-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրի միջև փոխհարաբերությունների կարևոր և արդիական հարցերը:

Մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, կես ժամ տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուկակովի խոսքով` Թրամփը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՌԴ ղեկավարի հետ ինտենսիվ աշխատանք ծավալելու գործում: ԱՄՆ-ի ապագա ղեկավարը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի հետ՝ որպես երկրի, այնպես էլ անձամբ  ՌԴ առաջնորդ Պուտինի հետ:

Հաղորդվում է, որ Պուտինն ու Թարմփը խոսել են Սիրիայում հնարավոր համատեղ գործունեություն ծավալելու մասին: Զրույցի ընթացքում Ուկրաինայի հարցն ընդհանրապես չի քննարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել