Հիլարի Քլինթոնն ամուսնալուծվում է. լրատվամիջոցներBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում պարտություն կրած Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից, հաղորդում է Christian Times Newspaper պարբերականը։

Պարբերականը հրապարակել է հայցադիմումի պատճենը, որը, իբր, նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորքի նահանգի Վեսթչեսթեր շրջանի գերագույն դատարան:

Փաստաթղթերում որպես ամուսնալուծության պատճառ է նշվում ամուսինների միջև առկա "անհամատեղելի հակասությունները":

Ըստ պարբերականի՝ Քլինթոնների միջև կա առանձին ապրելու համաձայնագիր, բացի այդ, նրանք պայմանավորվածություն ունեն համատեղ ձեռք բերված գույքի բաժանման վերաբերյալ:

Պարբերականը նաև գրում է, որ Քլինթոնների հարաբերությունները տևական ժամանակ է՝ ձևական բնույթ են կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել