Image result for համայնքԱյսօր լրանում է Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների քսան տարին, և մենք լսում ու կարդում ենք բազմաթիվ խոսքեր այն մասին, թե ինչ լավ է ամեն բան։ Քսան տարի առաջ ՏԻՄ համակարգի հիմքում դրվել է մի սկզբունք՝ որքան ավելի փոքր ու թույլ լինեն համայնքները, որոնք կախված լինեն կենտրոնից, այնքան ավելի հեշտ կլինի դրանք օգտագործել ընտրությունները կեղծելու համար, և անընդհատ կախվածության մեջ պահելով` թույլ չտալ, որ անկախ մարմիններ ձևավորվեն և հանկարծ մի օր դուրս գան կենտրոնի վերահսկողությունից: Կարճ ասած` ՏԻմ համակարգի հիմքում ական է դրվել` «բաժանի՛ր, որ տիրես սկզբունքով», և հիմա ունենք այն, ինչ ունենք։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ամեն բան անելու է, որ Հայաստանում համակարգային բարեփոխումների արդյունքում ձևավորվեն իրապես անկախ, ինքնաբավ, ժողովրդավար տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կգործեն ի շահ յուրաքանչյուր համայնքի զարգացման և հաշվետու կլինեն միայն համայնքի բնակիչներին, իսկ համայնքային ծառայությունը կլինի արհեստավարժ և օրենքով պաշտպանված ցանկացած քաղաքական վայրիվերումներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել