Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը սամբոյի աշխարհի առաջնությունումBarometer.am-ը գրում է.

Սամբոյի 2016 թվականի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվելու է Սոֆիայում, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին:

 Մեր հավաքականների կազմերը.

Տղամարդիկ. մարզական սամբո

Տիգրան Կիրակոսյան 52կգ

Մաքսիմ Մանուկյան 57կգ

Հովհաննես Ալեքսանյան62կգ
Ռաֆիկ Մանուկյան 68կգ
Դավիթ Գրիգորյան 82կգ
Էդիկ Պետրոսյան 90կգ

մարտական սամբո

Մխիթար Մխիթարյան 57կգ
Էռնեստ Հայրապետյան 62կգ
Վաչիկ Վարդանյան 68 կգ
Մավրիկ Նասիբյան 74 կգ

Կանայք

Սսյա Լալազարյան 48 կգ
Սոսե Բալասանյան 52կգ

Առաջնության եզրափակիչ խաղերի հեռարձակման իրավունքը Հայաստանում ստացել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, որի հեռուստադիտողները հնարավորության կունենան հետևել աշխարհի ուժեղագույն սամբիստների մրցապայքարին՝ նոյեմբերի 11,12,13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել