Картинки по запросу կարեն կարապետյանԿարեն Կարապետյանի այն դիտարկումը, թե հայոց համար բնորոշ է անարդարության դեմ ըմբոստանալը, ճիշտ է: Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենաշատ քաղբանտարկյալ ունեցող երկրներից է, որը հետևանք է տարիներ շարունակ Հայաստանում տեղի ունեցող անարդար դրսևորումների՝ ընտրությունների կեղծում, կոռուպցիա և այլն, որի արդյունքում վիճակը մեր երկրում, նաև ըստ Կարեն Կարապետյանի, շատ վատ է: Ու փաստորեն, անարդարության բարձրագույն դրսևորում է, որ Հայաստանը այս վիճակին հասցնող իշխանավորները ազատության մեջ են, իսկ այդ երևույթների դեմ պայքարողները՝ բանտում: Հայաստանի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված առաջին քայլը պետք է լինի քաղբանտարկյալներին արձակելը: Առանց դա անելու՝ ոչ մի բան Հայաստանում ճիշտ ընթացք չի ստանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել