Կարծում եմ՝ նոր Կառավարության անդամները, սկսած վարչապետից մինչև վերջին նախարարը ու, առհասարակ, բոլոր պաշտոնյաները, ովքեր ինտելեկտուալ առումով ի զորու են օգտվել սոցցանցերից, պետք է դա անեն ու չհամարեն դա ավելորդ զբաղվածություն կամ ժամանակի վատնում: Երբ խոսքը վերաբերում է հանրապետության մասշտաբով ինչ-որ ոլորտի ղեկավարմանը, կարծում եմ՝ անհնար է տիրապետել բոլոր խնդիրներին ու արագ լուծումներ տալ, իսկ սոցցանցերը տալիս են հնարավորություն բավականին արագ կապ հաստատելու տվյալ պաշտոնյայի հետ, ներկայացնել խնդիրն ու ակնկալել լուծում: Կոմունիկատիվ պաշտոնյաներն ավելի քաջատեղյակ են իրենց ղեկավարման բնագավառում առկա խնդիրներին ու ցանկության դեպքում հնարավորինս արագ կարողանում են վերացնել խնդիրը միայն համապատասխան հրահանգներով: Հիմա իհարկե կան մի շարք պատգամավորներ, նախարարներ, համայնքի ղեկավարներ, ովքեր բավականին արագ արձագանքում են ֆեյսբուքյան նամակներին, Tag-երին, որը շատ գովելի եմ համարում: Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես էArmen Ashotyan-ը նախարար եղած ժամանակ այս կամ այն օգտատիրոջ խնդրանքով անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսին է օրինակ այն, որ ինչ-որ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով չի կարողանում շարունակել ուսումը... Արագ լուծում է ստացել բոլոր դեպքերում: Արդարադատության նախարար Arpine Hovhannisyan-ը նույնպես արագ անդրադառնում է այն խնդիրներին, որոնք ֆեյսբուքի միջոցով հասնում են իրեն։ Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, Դավթաշեն Համայնքի ղեկավար Руслан Багдасарян (Ռուսլան Բաղդասարյան) ջանը անգամ մանրամասն հետաքրքրվում է, թե ես ինչու եմ պատրաստվում արտագաղթել Դավթաշենից ու ինչ է հնարավոր անել դա կանխելու համար Իսկ վերը նշածս պաշտոնյաներին ու նաև չնշածներին շնորհակալություն եմ հայտնում ու խնդրում իրենց գործընկերներին հորդորել հետևել իրենց, ոչ թե ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրինակին, ով ոչ միայն չգրանցվեց ֆեյսբուքում, այլ բարձրաձայնեց, որ չի գրանցվել ու չի էլ գրանցվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1287152421324586?notif_t=close_friend_activity¬if_id=1477039604764024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



