Ոչ մի կառավարության աշխատանք «դիզայնով» չի կարելի չափել. ամեն ինչ ժամանակի ընթացքում պետք է երևա շատ կոնկրետ ու չափելի արդյունքի տեսքով:

Այնուամենայնիվ, հաճելի է փաստել, որ կառավարության կազմում առկա մենեջերական ռեսուրսի մեջ վերջին փոփոխություններից հետո զգալիորեն ավելացել է, այսպես ասած, «կորպորատիվ» մենեջմենթի մասնաբաժինը:

Այո՛, գործադիրը սուպեր-քաղաքական սուբյեկտ է, ոչ ոք չի կարող սա քննարկել, բայց մեզ այստեղ պետք են նաև խիստ մասնագիտական ու պակաս քաղաքական ամբիցիաներ ունեցող մենեջերներ:

Ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ամեն դեպքում, սպասենք գործնական արդյունքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել