Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումBarometer.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`
21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, 22-25-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:

Երևանում`

21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել