«Բանից պարզվում է՝ Գյումրիի ավագանու ընտրություններում իշխանական «Բալասանյանի դաշինքը» հանդես Է եկել «ժամանակին վճարված աշխատավարձեր» կարգախոսով։

«ՉԻ» - Նույն հաջողությամբ Սամվել Բալասանյանը կարող էր առաջ քաշել, ասենք, «խոստանում եմ  ամեն օր գնալ աշխատանքի» կարգախոսը, որովհետև ժամանակին աշխատավարձեր վճարելը կարծես թե նրա անմիջական  պարտականությունն Է, և ոչ թև ինչ-որ չտեսնված-չլսված բան։ Ընդ որում գյումրեցիներին հետաքրքրում է ոչ միայն աշխատավարձերը ժամանակին ստանալը, այլև այն, որ այդ աշխատավարձերով հնարավոր չէ ապրել։ Իսկ Սամվել Բալասանյանը, չգիտես ինչու, այդ մասին ոչինչ չի ասում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել