Картинки по запросу ՆիկոլՀայաստանում ընդդիմությունը երբեմն մեղադրվում է այն բանում, որ իշխանություններին թողած ինքն իր ներսում է պայքար մղում: Այսօրվա մեր ընդդիմադիր դաշտը առավել քան ապացուցում է այդ թեզը: Քանի ընտրությունները մոտենում են, քաղաքական ուժերն ավելի են ակտիվանում ու քաղաքական գործընթացների գունապնակն ավելի արտահայտիչ գույներով է համալրվում: Քաղաքական երևույթներն ավելի են ընդգծվում:

Այսպես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը մի ական է՝ նետված ընդդիմադիր դաշտ: Նա պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Ու եթե իշխանություններին քննադատությունը կրում է կրկնվող բնույթ՝ միևնույն թեզերով, ապա ընդդիմադիր ուժերին քննադատելու ճանապարհին նա անընդհատ նորանոր բարձունքներ է նվաճում: Մի անգամ քննադատում է ՀԱԿ-ին, մյուս անգամ, Լուսավոր Հայաստանին, հաջորդ անգամ՝ Ժառանգությանը, ապա մնացածին: Երբեմն էլ բոլորին անդրադառնում է մեկ փաթեթով: Բնականաբար, նրանք էլ իշխանություններին թողած, ուշադրությունը սևեռում են Նիկոլի վրա:ббб

Օրիինակ՝ օրերս Ն. Փաշինյանը կասկածի տակ էր Է. Մարուքյանի ընդդիմադիր լինելը, ասելով. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է»: Է. Մարուքյանն էլ հակադարձել էր, թե «Նիկոլն էլ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին է կողմ քվեարկել, այսինքն, եթե այդ չափանիշով նայենք, ուրեմն նույն բանը նրան էլ է վերաբերում»:

Եվ այսպես շարունակ: Օրինակները բազմաթիվ են: Արդյունքը լինում է այն, որ ընդդիմադիր դաշտն ալեկոծվում է, և այդ դաշտի բոլոր մասնակիցները կրում են հեղինակազրկման իրենց բաժինը: Այո, իրականում Հայաստանի ընդդիմությունը շատ մեղավոր է ու միայն ինքն է մեղավոր իր գրեթե զրոյական վիճակի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել