Այն մտածողությունը, որ Ղարաբաղցին իր հերթին , Իջևանցին իր հերթին, Կապանցին իր հերթին պետք է պահպանի սահմանի իր բաժինը նոր բան չէ հայոց մեջ:Արցախյան շարժման տարիներին, երբ դեռ ինքնապաշտպանական կառույցները լիովին չէին ձևավորվել ստեղծվում էին տարբեր հայրենակցական միություններ որոնք իրենց շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրը նախ իրենցն էին համարում չմոռանալով համընդհանուրի մասին:Այս առողջ մոտեցման կողքին այն օրերին էլ եղել է սրա դեգրադացված տարբերակը թե իբր <<խեղդվողի փրկության գործը խեղդվողի գործն է >> :Բազմիցս լսել եմ այսպիսի արտահայտություններ <<թե քեզ պետք ա գնում ես ղարաբաղ կռիվ, երբ ղարաբաղցիք Երևանում են մնում>> օրինակ բերելով Երևանում մնացած տարբեր <<ղարաբաղցիների>>:Պատասխանը եղել է շատ կարճ <<հա պետք ա >>:Միասնական բանակի կայացումից հետո նման հարցադրումները դարձել են ավելի և ավելի նվազ, բայց որպեսզի հասնենք դրա իսպառ բացակայության ՀՀ և ԼՂՀ-ը պետք է հռչակվեն ՄԻԱՍՆԱԿԱՆ պետություն:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10210183642049978?notif_t=close_friend_activity¬if_id=1472284014210194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



