Ինստիտուցիոնալ «ցարիբոգը»

ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակ իր քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը սկսած Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տվել մի շարք այլ «ինստիտուցիոնալ» սխալներ:

ՀԱԿ նախկին անդամը աղավաղել է Արմեն Մարտիրոսյանի խոսքը առ այն, որ որ պետք է ամեն ինչ անել, որ ՊՊԾ-ի զենքը հանկարծ չմնա առանց վերահսկողության ու կրիմինալի ձեռքը չանցնի: Այս հայտարարության վերաբերյալ Փաշինյանը հեգնանքով հռետորական հարց է տվել, թե ում ձեռքը պետք է այդ դեպքում զենքը լիներ:

Մարտիրոսյանը հստակեցրել է, որ նկատի է ունեցել ոստիկանության որոշ խմբերին և զինված ուժերին: Այստեղ խնդիրը այն չէ, թե ինչ է նկատի ունեցել Մարտիրոսյանը: Հարցը ունի ավելի խորը արմատներ:

Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ընկել է ընդդիմադիր գործիչների հետևից, և փրփուրներից կախվելով փորձում է միավորներ հավաքել հաջորդ ընտրություններից առաջ:
Ըստ իս, քաղաքական գործիչը ոչ թե պետք է ձգտի ցույց տալ մրցակցի արատները, այլ փորձի ի հայտ բերել իր առավելությունները:

Ի դժբախտություն ՔՊ-ի՝ Նիկոլը ոչ միայն չի անում դա, այլ նաև իր «ցարիբոգ» կարգավիճակով փորձում է ինչ-որ գործընթացների խառնվել և ցույց տալ, որ որպես լիդեր, ով թիմն է առաջ տանում, այլ ոչ թե սեփական անձը, դեռևս չի կայացել: Այդ մասին մենք համոզվեցինք ՊՊԾ գնդի գրավման օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել