Վերջին հարյուրամյակում Հայ ազգի բոլոր անհաջողությունների և դժբախտությունների պատճառը եղել է կուսակցական ինքնահավան գործիչների գործունեությունը․․․ Ժողովրդական ցանկացած ընդվզում իր խորքերից միշտ առաջ է քաշել մարդկանց, որոնք համակված լինելով ժողովրդի նույն վեհությամբ ու ոգևորությամբ, կարողացել են ղեկավարել և հանգուցալուծել առկա խնդիրները․․․ Սակայն գոյություն ունեցող կուսակցությունները, համագործակցելով իշխանությունների․․․ հետ, ամեն ինչ արել են, որ խանգարեն այդ մարդկանց գործունեությունը, հասկանալով, որ վաղ թե ուշ այս մարդիկ դառնալու են լուրջ մրցակից իշխանության համար պայքարում։ Սա զուտ Հայկական երևույթ չէ։ Գրեթե բոլոր երկրներում այն առկա է․․․ Սակայն մեր երկրում այն հասավ իր ծայրահեղ դրսևորմանը մեր զուտ անհատական առանձնահատկությունների պատճառով․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել