Կուսակցականը չունի ազգություն, չունի հայրենիք, և դա պարզ է, քանզի նրա մտահոգության կենտրոնում ոչ թե իր հայրենիքի և պետության հետ կապված խնդիրներն են, այլ իրեն խոստացված պաշտոնը կամ ինքնախաբ հույսը, որ շուտով ինքը պաշտոն կստանա և կարճ ժամանակում այնպիսի հարստություն կդիզի, որ այն ժամանակ բոլորը կիմանան, թե ով է ինքը․․․ Ահա բոլոր կուսակցականների մտասևեռումը․․․ Այս բոլոր կուսակցությունները, որոնք ստեղծվել և դեռ շարունակվում են ստեղծվել իշխանությունների կողմից, միշտ հրահանգել են իրենց շարքային անդամներին՝ չմասնակցել որևէ ցույցի կամ միտինգի, որն իրենցը չէ, և ի արդարացում դրա հազար ու մի պատճառ են հորինել՝ բնականաբար վատաբանելով իշխանությունների անօրենությունների դեմ ըմբոստացողների մասին՝ <<Դա մեր գործը չէ>>, <<Կապված են դրսի ուժերի հետ>> և նման տարբեր ստեր․․․ Հայրենիքի, պետության ճակատագրով մտահոգված ցանկացած քաղաքացի, որը, եթե նա կուսակցական է, պարտավոր է իրեն մի պարզ հարց տալ՝ <<արդյոք այդ կուսակցական կամակատար պարագլուխներն արժանի են, որ ինքը ծառայելով, կատարելով նրանց հրահանգները, իրեն հեռու պահի ժողովրդական թեկուզև տարերային շարժումներից և այդպիսով իր անձնական գործունեությամբ նպաստի բյուջեի յուրացմանը, ընտրությունների կեղծմանը, տգետ խառնամբոխին խորհրդարան հասցնելը՝ այդպիսով իր և իր ընտանիքի բախտն ու ճակատագիրը հանձնելով խավարամիտ ուժերին․․․Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/504014509808203?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470811919508931
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



