Դերասանուհի Արփի Գաբրիելյանը որոշել է վերադառնալ երգչուհու կարիերային։ Թեև որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկում նա բավականին հիասթափված էր խոսել երգարվեստում տիրող վիճակի մասին, ինչ-որ բան փոխվել է. համենայն դեպս, Միհրան Ծառուկյանի հետ զուգերգը երգարվեստ վերադառանալու նրա միակ քայլը չէր։

Տևական դադարից հետո Արփին նոր երգ ունի, որի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Արփին այս երգն առաջին անգամ երգել է Գրիգորի հեղինակային երեկոյի ընթացքում։ Այլևս որևէ միջոցառման ժամանակ այն չի հնչել։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Արփին դեռևս չի ցանկանում տարածել երգը, քանի որ ուզում է տեսահոլովակ նկարահանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել