Երբ մեկը փորձում է կարծիք հայտնել, պետք է չանտեսի, որ ինքը չի տիրապետում համապարփակ տեղեկությունների կատարվածի մասին․․․ Ցանկացած Հայ քաղաքացու համար, որը չի ցանկանում տեսնել իր հայրենի պետության վերջնական փլուզումը, կարևոր է այն, որ <<գնդի>> գրավումը զգոնության հուսահատական կոչ էր փողի և իշխանության հետևից ընկած հասարակությանը․․․ քանզի ընդդիմության համատարած կաշառվածությունը միանշանակ ցույց է տալիս հասարակության նեխվածությունը․․․ ԵՎ այսօր ամեն մի Հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի, կան հստակ որոշված մի քանի խնդիրներ՝ անհապաղ ազատություն քաղբանտարկյալներին, որի համար բոլորը՝ հարյուր հազարներ, պետք է դուրս գան քաղաքական պայքարի, իսկ դա նշանակում է, որ այն պետք է ընթանա ժողովուրդի և ԱԺ-ի միջև, մինչև նոր ընտրություններ՝ ամենօրյա ինտենսիվ աշխատանքի միջոցով․․․ և գլխավորը՝ ամեն ինչ անել, որ այդ կայծը չմարի մինչև առաջիկա ընտրությունները․․․ Իշխանությունների գլխավոր նպատակը նույն զառամյալ ուժերին խորհրդարան բերելն է, այն ուժերին, որոնք տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ պետության բոլոր հնարավորություններն օգտագործել են անձնական նպատակների համար՝ արհամարհելով մնացած ամեն ինչ, որ վերաբերում է պետությանն ու ժողովրդին․․․ Չափազանցություն չի լինի ասել, որ հաջորդ տարվա ընտրություննների ժամանակ որոշվելու է ինչպես Հայկական պետության ճակատագիրը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել