Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ընդունելի չեն ձևակերպումները, որ «Սասնա ծռերին» փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ, սա նշանակում է` շփում չունենալ ժողովրդի հետ»:
Իհարկե պատահական չէ, որ Նիկոլն է նման ձևակերպումներ անում, քանի որ Նիկոլը մարտի 1-ի N1 հրահրողներից էր՝ զենքի դիմելու առաջամարտիկներից:

Նիկոլի այս հայտարարությունն ինքնին ցույց տվեց, որ նա այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ՝ մնալով, թայֆայական խմբավորման ղեկավար, ում տակից, ի դեպ, նրա թիմը կամաց-կամաց հեռանում է:

Հասարակ քաղաքացու համար նշանակություն չունի թե ինչ որակումներ են տրվում զորամաս գրավվելուն, մարդու համար փաստ է, որ զինված խումբը ներխուժել է զորամաս, սպանել բարձրաստիճան սպայի, վիրավորել ևս 4-ի:
Թող Նիկոլն ու մնացածները դրան ինչ անուն ուզում են տալ, դրանից հարցի էությունը չի փոխվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել