Նիսի ահաբեկչությունից տուժած 121 մարդ դեռ հիվանդանոցում է. Ֆրանսիայի ԱՆBarometer.am-ը գրում է.

Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը, ըստ է ՏԱՍՍ-ի, հայտնում է, որ Ֆրանսիայի Լազուրե ափի հիվանդանոցներում այս պահին ավելի քան 100 մարդ է մնում՝ Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո::

ԱՆ-ի տեղեկագրում ասվում է, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 303 տուժածի:

Քաղաքային հիվանդանոցներից բացի, վիրավորներին ընդունել են Անտիբի, Կան սյու Մերի, Կաննի, Գրասի, Սեն Լորան դյու Վարի հիվանդանոցները:

"121 մարդ հոսպիտալացված է մնում, նրանց թվում՝ 30 երեխա, որոնք Լենվալի հիվանդանոցում են: 26 մարդ նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, այդ թվում՝ 5 երեխա",- ասված է հաղորդագրության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել