- Ընկեր Նաջարյան, եկել ենք ձեր ցեղական ցուլիկներից մեկը հինգ տարով տանենք մեր կոլխոզ, ուտեցնենք, չաղացնենք, հետ բերենք: Էդ ընթացքում էլ մեր կոլխոզի կովերի հարցերը կլուծենք, ցեղական հորթեր կունենանք, մեր կոլխոզն էլ առաջավոր կոլխոզ կդառնա:
- Ես ութը հատ ցեղական ցուլիկ ունեմ, գնացեք ընտրեք: Պողոս, ընկերներին առաջնորդի գոմ, ամեն ինչ տեղը տեղին բացատրի:

-Ընկեր Նաջարյան, Պողոսը տարավ ցույց տվեց: Ճիշտն ասած էնտեղ հարմար ցեղական ցուլիկ չտեսանք:
- Էդ ինչի՞ որ:
- Առաջինը սոված էր, լղար, կողերն էին երևում: Դրան մեր կովերն իսկի մոտիկ չեն թողնի:
Երկրորդն իսկի ցուլիկ էլ չէր, ձի էր, ավելի ճիշտ՝ քուռկիկ: Ճիշտ է, հրեղեն էր, բայց դրա ու կովի խաչասերումից ի՞նչ պիտի ստացվի: Ծաղիկ Ջալալի՞:
Երրորդի վրա թարմ վերք կար:
- Պողո՞ս:
- Ընկեր Նաջարյան, չեմ իմանում ով ա արել: Բայց աչքիս էն դուրսը մնացած ցլիկների տերերն են նախանձից արել: Համ էլ գոմում տեղ կազատվեր, իրանց ցուլիկին կբրդեին ներս:
- Բարդակ եք սարքել, Պողոս: Լավ, ես ձեր հարցը հետո կլուծեմ: Ընկերնե՛ր, բա մնացա՞ծը:
- Պողոսն ասավ՝ էն չորրոդը հինգ տարին մեկ է կովին մոտիկանում: Արդյունավետ չի:
- Պողո՞ս:
- Ես ի՞նչ անեմ, ընկեր Նաջարյան, դուք չասեցի՞ք տանեմ ամեն ինչ ցույց տամ, բացատրեմ:
- (Շշուկով ականջին) Այ ղամմա՛զ, բա ես քո ոտքն ինչի՞ տրորեցի:
- (նորից շշուկով) Նաջարյան ջան, ախր էդ ոտս սախաթ ա, է:
- Ընկերներ, բա մնացածնե՞րը:
- Դե էն հինգերորդը էս հինգ տարի է էդ մեր ասած գործին է, նա ուրիշ կովի չի մոտենա՝ իր կովերն ունի: Կովերն էլ թողալ չեն, որ դրան տանենք: Բա իրենց հարցերն ո՞վ էստեղ լուծի: Գալիս, էստեղ ոտքերը դոփում է, որ ի՞նչ անի:
Վեցերորդը ժամանակին լավ դարման է կերել, սիլոս... Բան չունենք ասելու, բայց հիմի տախտակին էնպես բաներ է գրած, մի քիչ հավատալներս չի գալիս:
- Ի՞նչ է գրած:
-Գրած է՝ «Հոլանդիայի պատվավոր ցուլիկ, Շոտլանդիայի ցլաբուծարանի նշանավոր ցուլ, Պորտուգալիայի Տոլեդո քաղաքի ցլամարտի անփոխարինելի չեմպիոն, Իսպանական ցուլերո»: Հավատալու չի: Չենք ուզում:
- Յոթերո՞րդը:
- Պողոսն ասավ՝ դա ձերը չի:
- Պողո՞սս:
- Հա, Նաջարյան ջան, դա մեր ցուլիկներից չի, տերն ուրիշ է, էնքան որ կապել են էստեղ: Ժամանակավոր: Մի երկու շաբաթից կտանեն:
- Լավ, բա ութերո՞րդը:
- Ութերորդն էլ իսկի ցուլիկ չի՝ ամերիկական բուլլ է: Էդ վատ չի, լավ է, համա էս վերջերս կարծես շատ եք քայլեցրել, ոտքերը վերքոտ են: Համ էլ՝ ում տեսնում, լպստում է: Երևի աղի պակաս ունի: Էդ էլ չենք ուզում:
- Գնացեք, գնացեք տո, էս աննման ցեղական ցուլիկներիս անուն եք կպցնում: Ես ձեզ ցուլիկ տվողը չեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել