Ռուսական լրատվամիջոցներն ու հատկապես հեռուստատեսությունը մահափորձի լուսաբանման շատ տարօրինակ տակտիկա են ընտրել... Հիշեցնում են Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի դեպքերի մասին, նշում, թե Հայաստանում երկարատև քաղաքական անկայունություն է տիրում, ցանկացած ընտրություն անցնում է արտակարգ դեպքերի ու ճգնաժամերի պայմաններում: Բանից անտեղյակ լսարանի, այսինքն` ռուսաստանյան հասարակության մեծամասնության համար ստեղծվում է վայրենի բարքերով, կյանքի համար վտանգավոր, միջինասիական երկրի կերպար... Այս դեպքում կամ չեմ հավատում ռուսական լրագրության պրոֆեսիոնալիզմին, որի մասին մերոնք սիրում են դիֆերամբներ հնչեցնել, կամ էլ ուղղորդված լրատվական քաղաքականություն եմ տեսնում, որն ամբողջությամբ տեղավորվում է վայրենի կովկասյան տարածաշրջանի մասին կրեմլյան միֆի տրամաբանության մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել