2015 թվականին սպառազինության գնման ծավալները գրանցել են վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը: Global Defence Trade Report զեկույցի համաձայն, նախորդ տարի գնման ծավալները հասել են 65 միլիարդ դրամի:

Սա փաստացի 10%-ով ավել է մեկ տարի շուտ գրանցված ցուցանիշից: Այն ժամանակ ծավալները կազմել են մոտ 58,4 միլիարդ:

Գնված սպառազինության մոտ 14,3 %-ը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային: Ներմուծման ամենամեծ ծավալները հաջորդիվ բաժին են ընկնում Հնդկաստանին ու Ավստրալիային:

Վերը նշված պետություններից հետո գալիս է Եգիպտոսը, որը գնել է մոտ 2,3 միլիարդ դոլարի սպառազինություն:

Այստեղ ավելի հետաքրքիր իրավիճակ է արտահանող երկրների մոտ: Անխոս առաջատարը ԱՄՆ-ն է, որը արտահանել է մոտ 23 միլիարդ դոլարի «մահաբեր արտադրանք»: Կարծում եմ կանխատեսելի էր, որ արտադրանքի մոտ 38% -ը ուղվել է Մերձավոր Արևելք:

Հաջորդը ՌԴ-ն է, որի արտահանման ծավալները հասել են 7,7 միլիարդ դոլարի: Ընդանուր առմամբ Ռուսաստանը վաճառել է իր սպառազինությունը 58 երկիր:

Զինամթերքը ունի «սպառվելու» միտում: Չնայած գլոբալ քաղաքական անկայունությանը,այնուամենայնիվ պետությունները պետք է «խնայելով» կրակեն, քանի որ նավթի գների զգալի անկումը կարող է ստիպել որոշ երկրների կրճատել «զինամթերքային շոփինգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել