Լուսավոր Հայաստան արտահայտությունը ինձանից գրագողություն անելուց հետո և կուսակցության անվանում ընտրելուց հետո, Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչախմբի խնամիական կապերի հովանավորությունը թաքցնելու նպատակով իր կազմակերպած դրամահավաքը բնութագրել է որպես նոր քաղաքական մշակույթ։ Որպես Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ, ով այդ արտահայտության մեջ լուրջ քաղաքական մշակումների ամբողջական գաղափարախոսություն է ներդրել, ստիպված եմ վիրավորել պատգամավորի անձը և ասել, որ պատգամավորին հարիր չի նոր քաղաքական մշակույթի մեջ ամփոփված գաղափարական-քաղաքական ամբողջությունը պրիմիտիվ դրամահավաքի մակարդակի իջեցնել։ Բնական է, բարձր չափանիշները գայթակղիչ են, բայց դրանք խորապես հասկանալ է պետք, որպեսզի ծիծաղի առարկա չդառնաս քո պրիմիտիվությամբ, Էդմոն Մարուքյան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել