Գերմանիան անկե՞ղծ էր, թե անկեղծ չէր, իր շահո՞վ էր առաջնորդվում, թե ոչ, բնավ կարևոր չէ: 21-րդ դարում քաղաքականության մեջ, այն էլ արտաքին, չկան ոչ անկեղծություն, ոչ էլ բարոյականություն, այլ միայն քաղաքական շահագրգռություններ:
Հիմա մեր խնդիրը պիտի լինի օգտագործել այս առիթը, և Գերմանիայի միջոցով հայտարարել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դեռևս շարունակվում են հայությանը ցեղասպանելու գոծընթացը՝ վկա Թալիշի դեպքերը, Սաֆարովի ոճրագործությունը, Սլոյանի գլխատումը և այլն:

Եվ որպես ցեղասպանության ենթարկված և ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովուրդ՝ որպես միջազգային հայկական քաղաքականություն՝ պիտի ստանձնել նա՛խ տարածշրջանում, ապա՛ աշխարհում ցեղասպանությունների բացառման երաշխավորի պարտականությունը:
Սրա շուրջ էլ ձևավորվի մեր արտաքին քաղաքականությունը:
Պետք է հասկանանք վերջապես, որ միայն հստակորոշ արտաքին քաղաքականություն ու նպատակ ունենալու դեպքում է հնարավոր ոտքի կանգնել և շտկել մեր ներքին կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել