Երեկ Երևանի կենտրոնում, օրը ցերեկով մարդ են սպանել: Երկու կամ մի քանի անասուն, իջել են իրենց նիվայից (տենց տավարները հենց տենց ավտոյով պետք ա լինեին) և բեյզբոլի բիտայով ու ուղղակի առջևի և հետևի ոտքերով հարվածներ հասցնելով սպանել են տաքսու վարորդին, ում հետ «ճանապարհ չեն կարողացել կիսել»:

Բայց մեղավորը միայն իրենք չեն, որ տաքսու վարորդը մահացավ, մեղավորը նաև այն բոլոր մարդիկ են, ովքեր տեսել են դա, բայց չեն խանգարել ու ոստիկանություն չեն կանչել, որովհետև մտածել են «դա գործ տալ ա»:

Մենք գերի ենք մեր բարդույթների ձեռքում: Թողնում ենք մարդուն մեր աչքի առաջ սպանեն, բայց ոստիկանություն չենք կանչում, որ «գործ չտանք»...

Հ.Գ. Ամիսներ առաջ շենքերից մեկի տակ մեքենայի էի սպասում, ու լսեցի վերևից մի աղջիկ օգնություն է կանչում: Զանգել եմ ոստիկանություն ու հասցեն ասել: Եթե մարդ կա մտածում ա «գործ եմ տվել», թող գա դեմս կանգնի ասի ու պատասխանն էլ ստանա:

Հ.Հ.Գ. Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ ինչպես Գյումրիում ոչ ոք լռության մեջ «չլսեց» կրակոցները, երբ Ավետիսյանների ամբողջ ընտանիքը գնդակահարվում էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել