««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև և այլն։

«ՉԻ»– Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։ Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին։

Հնում, ինչպես հայտնի է, հերոսների համար դափնե պսակներ էին հյուսում, իսկ մեր ԱԱԾ հաջողություններն այնքան ակնհայտ են, որ 40 կիլոգրամը հաստատ չի հերիքի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել