Այս օրերի հիմնական քննարկվող թեման վերաբերում է պետական ծախսերի կրճատմանը և պետական միջոցների խնայողական օտագործմանը: Խնդրի շուրջ տարբեր քաղաքացիներ իրենց կարծիքն են արտահայտում: Քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը կողմնակից է ծախսերի կրճատմանը, սակայն լինում են այնպիսի կարծիքներ և առաջարկներ, որոնք կարելի է համարել անմտություն: ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանը փորձել է իր կարծիքը կառավարության կողմից ծախսերի կրճատման վերաբերյալ իր մոտեցումը շարադրել:

Նա մասնավորապես նշել է. «Ինձ թվում է, որ եթե կառավարությունը լիարժեք անի, գնումների համար մարմին կստեղծի, որը ապրանքը գնի գործարանից: Աշխատավարձ ես տալիս, իրենց հետ պիտի պայմանավորվես և հսկողություն էլ դնի վրները, որ չգնան բազար անեն գործարանի հետ՝ իրա գնով գնի: Եթե սա արժի 10 դրամ, ինչի՞ ես դու երկու մարդ գցում մեջտեղը, սա դառնում է 30 դրամ»:

Ինչպես երևում է` Մախսուդյանի գլխում շատ «փայլուն» միտք է ծագել, որ ոչ մեկի մտքով չի անցել: Նրա պատկերացմամբ` գնումների գործընթացը «10 դրամի բազարից» այն կողմ չի անցնում, ինչն էլ ի ցույց է դնում, որ նա դիլետանտ է այս ոլորտում, դրա համար ավելի լավ է լռել, քան որևէ բան ասել ուղղակի ասելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել