Վերջին օրերին տեղեկատվական տարբեր հարթակներով անընդհատ տեսանելի է այս կամ այն գեներալի հետ առնչություն ունեցող միջադեպեր, ելույթներ, հայտարարություններ, որոնք մանավանդ հետպատերազմական փուլում խիստ անցանկալի են:

Օրինակ՝ գեներալ Մանվելի թեման. կան մարդիկ, ովքեր պնդում են, որ գեներալը հայհոյել է կամավորականներին՝ իր մեքենան անցնելու համար պատշաճ տեղ չտալու համար, «գեներալական թևը» պնդում՝ չկա նման բան:

Լավ, այս թեման էլ անցնենք. գիծ քաշենք, ինչ եղել-եղել է, վերջ դրեք ետ ամենը: Հիմա համացանցի կեսը Մանվելին է վիրավորում, մյուս մասը՝ Բադասյանին, ով ևս մարտական ճանապարհ է անցել, հա, հետո՞՞՞:

Արեք ոչ Մանվելի, ոչ Բադասյանի մեջ թշնամի չփնտրենք, թշնամին այլ տեղում է, րի մասին մեզ 1.5 ամիս առաջ հիշեցրեք, արեք խելքներս գլուխներս հավաքենք ու շարժվենք առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել