Ջասթին Թիմբերլեյքը ելույթ կունենա 'Եվրատեսիլ-2016'-ի եզրափակչի բացման ժամանակBarometer.am-ը գրում է.

Ըստ "Եվրատեսիլ-2016" երգի մրցույթի կայքի հաղորդագրության ՝ Ջասթին Թիմբերլեյքը, որպես հատուկ հյուր Ստոկհոլմում ելույթ կունենա մրցույթի եզրափակիչ փուլի բացման արարողության ժամանակ։

Թիմբերլեյքը կկատարի Cant Stop The Feeling նոր երգը: Նշվում է, որ եվրատեսիլյան կատարումը կդառնա երաժիշտի նոր սինգլի համաշխարհային պրեմիերան:

Հայտնի երգչի մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է կապված է այն հանգամանքի հետ, որ առաջին անգամ այն կցուցադրվի նաև ԱՄՆ-ում։ Ենթադրվում է, որ մրցույթին կհետևեն ավելի քան 200 միլիոն հեռուստադիող՝ ամբողջ աշխարհից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել