FotorCreated

Մենք չենք կարող տալ մի բան, ինչը չկա մեր «ես»-ի մեջ։ Միևնույն ժամանակ չենք կարող ստանալ այն։ Այն ամենը, ինչ կարող ենք ստանալ այլ մարդկանցից պետք է արդեն լինի մեր մեջ։ Միայն այդ ժամանակ մենք կընկալենք այն։ Ես կարող եմ ընդունել միայն այն, ինչը ներկայացնում եմ ինքս․․․

Սիրելու համար, պետք է լինել սիրով լի։ Նա, ով լի է ատելությամբ, ձգտում է միայն ատելության։ Նա, ով սնվում է թույնով, աշխարհից միայն թույնի հոսքեր է ուղղորդում դեպի իրեն։ Նմանը ձգտում է նմանին։ Նույն բանը տեղի է ունենում մարդկանց հետ։ Նա, ով ցանկանում է նեկտար արտադրել, պետք է լցված լինի նեկտարով։ Նա, ով ուզում է Աստծուն գտնել, պետք է իր մեջ արթնացնի Աստծուն։ Դուք պետք է բառացիորեն դառնաք այն, ինչը ուզում եք ձեռք բերել։ Նմանվեք նրան, ում ուզում եք հանդիպել։ Երջանիկ լինելու համար պետք է լցվել երջանկությամբ։ Դուք ինքներդ պետք է դառնաք երջանկություն։ Միայն երջանկությունը կարող է դեպի իրեն ձգել երջանկությանը։ Մի՞ թե չենք տեսնում, որ դժբախտ միտքը կարող է միայն դժբախտություն գտնել, նույնիսկ, երբ այն փնտրելը շատ դժվար է։
Նա, ով տանջվում է, աշխարհում չի գտնում ոչինչ բացի տանջանքից։ Նա, ով ապրում է ճնշված, աշխարը տեսնում է միայն դեպրեսիվ գույներով։ Իրականում մարդիկ այն են, ինչը մոտ է նրանց հոգուն։ Նրանք ընտրում էին այն, ինչը արդեն կա նրանց մեջ։ Ապա իրենց ամբողջ ներքին նյութը նետում են դուրս և պարտադրում  ուրիշներին։ Մենք փնտրում ենք դրսում այն, ինչը արդեն կա մեր մեջ։ Աշխարը հայելի է՝ իր բոլոր պայմաններով և հանգամանքներով, որում մենք կարող ենք տեսնել ինքներս մեզ, տարբեր անկյուններից և տարբեր ձևերում։
Այն, ինչը տալիս եմ, կա իմ մեջ։ Այն, ինչը ստանում եմ, նույնպես կա իմ մեջ։ Իմ ամբողջ գոյությունը կենտրոնացված է իմ «ես»-ի մեջ։ Ես չեմ կարող փախչել ինքս ինձանից։ Ահա խաղաղությունն ու փրկությունը, ցավն ու հաճույքը, բռնությունն ու սերը, թույնը և նեկտարը։

Օշո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել