Լավրովի այցի հետ կապված հանրության ւոշադրությունն ու մտահոգությունները հասկանալի է, որ պայմանավորված էին ապրիլյան իրադարձություններով ու ռուսական ԶԼՄ-ներով տարածված այն ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, թե Լավրովը կոնկրետ փաստաթղթով է գալիս:
Կարևոր չէ, թե ինչ են գրում ռուսական ԶԼՄ-ները, որոնք ուղնուծուցով վաճառված են, այդ թվում ըստ անհրաժեշտության, նաև Ադրբեջանին, առավել ևս ՝ թե ինչ իր հետ կբերի Լավրովը:

Կարևորը՝ տեղի չտալն է ու հասկանալը, թե դրան ոնց կարձագանքի իշխանությունն ու հասարակությունը:
Մի բան էլ, երեկ մի երիտասարդ, Լավրովյան վոյաժներին ընդառաջ տեղի ունեցած ակցիային միացավ շշով՝ ակնարկելով, որ դրանում կարող է բենզին լցվել: Կասե՞ք, ի՞նչ է դա: Տպավորություն է ստեղծվում, որ «հողեր տալու» թեման հերթական անգամ զարգացնում են, որ երկրում նոր բաժանարար գծեր սարքեն: Ապստամբություն ե՞ք անում, ասեք ինչու, որովհետև պոտենցյալ միացողները ցանկանում են հասկանալ, թե հանուն ինչի:

Եվ վերջապես, լիարժեք գիտակցում ե՞ք, թե ինչ հետևանքներ կունենան ետ ճայթրուկներն ու բենզին շշերը, հարշվարկել ե՞ք, թե՞ հերթական անգամ մարդկանց տանում եք փողոց՝ տներով հոգատար ճամփելու համար: Հաշվարկել ե՞ք, թե ինչի կհանգեցնի արկածախնդրությոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել