Չեմ հիշում 92 թե 93 թիվն էր: Դպրոցում յուրաքանչյուր աշակերտից խնդրել էին 1 տուփ ծխախոտ տանել դպրոց՝ Արցախ ուղարկելու համար: Փող չէին խնդրել, որովհետև փող չկար: Հաջորդ օրը ոչ ոք չկար, որ 1 տուփ բերեր, շատ էին բերել: Ոչ ոք չէր ասում. «Թող ծխախոտի գործարանը չլափեին, հիմա ծխախոտի խնդիր չէր լինի»:
Էս օրերին Արթուր Աղաբեկյանի խնդրանքին բազմաթիվ մարդիկ ընդառաջ գնացին: Դպրոցներ, հիմնարկներ, անհատներ:
Մի քանի օր առաջ մի դեպք պատմեցին:
Ուսուցիչը մտել է դասարան ու աշակերտներին հորդորել ոչ մի կոպեկ չուղարկել, մեկ ա տեղ չի հասնելու:
Աշակերտներից մեկը կանգնել է ու ասել ուսուցչին.
-Եթե Դուք էդպես եք մտածում, նշանակում է հնարավորություն ունենալու դեպքում Դուք կփոշիացնեիք այդ գումարը:

Այդ երեխու հետ համակարծիք բոլորի համար.
Արցախբանկ ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300612211100
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել