Էսօր, որ բժիշկները պայքար են մղում ամեն մի վիրավոր զինվորի համար, հասկանում ես, որ հոսպիտալը , հոսպիտալի պետը չի: Էն բժիշկն ա, որ իր կյանքից վերցնում վիրավոր զինվորի կյանքին ա տալիս:
Պատերազմի տարիներին Արցախում լեգենդներ էին ոչ միայն Մոնթեն ու Ազգալդյանը այլ նաև բժիշկ Վալերի Մարությանը: Մեկ օրվա ընթացքում դաշտային հոսպիտալում մինչև 15 վիրահատություն: Դա վեր է մարդու ուժերից, ինչպես որ վեր էր մարդու ուժերից էն, ինչ անում էին կամավորները մինչև վիրավորվելը:
Երբ երկիրը դառնում ա մի օրգանիզմ, որտեղ ամեն մեկը իր ուրույն ֆունկցիան է կատարում, էդ երկիրն անպարտ ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել