Էն հայ-ռուսական բարեկամության Գրիբոեդով ակումբի հայաստանցի անդամները բան չունե՞ն Ռուսաստանի գլխավոր խոսափողներից մեկին՝ գուրու կիսիլյովին ասելու, թե՞ այդ ակումբը ռուսերենի ձրի, լայնաժպիտ դասընթացների, ռուսական երգեր լսելու կամ մեր բյուջեի հաշվին պարզապես ուտել-խմելու համար է։
Գուցե՞ մեր ռազմավարական դաշնակից ռոգոզինին մի բան ասեք, էն ռոգոզինին, որ պատերազմի հանցագործ ալիևին զենք վաճառելը ոչ միայն բնական է համարում, այլև` շարունակական…
Գուցե՞ չեք էլ լսել, որ Հայաստանում ռազմավարական դաշնակցի վարքագծի կապակցությամբ ապտահայտությունները ռոգոզինը փսլնքոտ է համարում։
Գուցե՞ հույսներդ Ռուսաստանի ԱԳՆ- ի առջև իր ընդվուզմն արտահայտած միակ հայի` Վախթանգի վրա է։
Հետո չասեք, թե դիվանագտական բոլոր հարթակներն անարդյունավետ ենք օգտագործել ու ձեր շուրջը մեղավորներ փնտրեք։
Ի դեպ՝ երեկ, ի նշան Հայաստանի ու Արցախի հետ համերաշխության, Լոս Անջելես քաղաքի ամենամեծ շենքը (City Hall-ը) եռագույն էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել