Սիրիացիները վերադառնում են իրենց բնակավայրերBarometer.am-ը գրում է.

Շուրջ 1,7 միլիոն Սիրիայի քաղաքացիներ վերադարձել են իրենց շրջաններ: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետը։ Ումր Գալավանջին նշել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիներին իրենց հայրենի քաղաքները վերադարձնելու համար՝ այնտեղ սիրիական բանակի կողմից անվտանգություն հաստատելուց հետո:

'Կառավարությունը շարունակում է հետևել ժամանակավոր բնակության ավելի քան 500 կենտրոններին և ապահովում դրանց հիմնական կարիքները: Ինչպես նաև կառավարությունը ձեռնամուխ է լինում Դամասկոսում և Հոմսում ստեղծելու 2000-ական բնակարաններ ունեցող բնակության կենտրոններ', - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել