Այս գրառումս ուղղում եմ dasaran.am կայքը ստեղծողներին ու դրա` որպես կրթական մակարդակի բարձրացմանը միտված լինելուն հավատացողներին:
Այդ կայքը ես մինչև հիմա օգտագործում եմ որպես աշխատանքային վայր: Տեղադրում եմ աշակերտների գնահատականները, տեղադրում եմ տնային հանձնարարությունները:
Այս շաբաթվա սկզբում բացում եմ կայքը ու Բարբի տիկնիկի գովազդ է դրված: Ի՞նչ է սա: 
Հաճախ գրում եք, որ այս կայքը ի վերջո փոխարինելու է մատյաններին: Մատյանների վրա ոչ ոք Բարբի տիկնիկի նկար չի փակցնում: 
Իմ տեղադրած տնային հանձնարարությունները ամեն օր նայում են 96 աշակերտներ և ծնողներ: Ինչո՞ւ պիտի իմ աշխատանքի հաշվին ինչ-որ մեկը գովազդ տեղադրելով գումար աշխատի: Ես սա գրում եմ նաև Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների անունից՝ նրանց համաձայնությունն ունենալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել