Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել։ Բայ հիմա՞ր՝ երբեք։ Կա հնարավոր 2 պատասխան։

1) Փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ։

2) Նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։

Հայկական կողմի անելիքներն են։

1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել տալ և ցույց տալ, որ ի վիճակի ավելի հուժկու հարվածել։ 2) անել հստակ քաղաքական քայլեր. կամ

2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ

2.2) կամ, անհրաժեշտության դեպքում, ճանաչել ԼՂՀ-ն։

Ամսի 4-ին ԱԺ նստնշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել