Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող աբորիգեն ժորովուրդներից են հապութները (այլ կերպ՝ հապըթներ)։ Հապութները համարվում են Ավղանքի 26 ցեղերից։ Այս ժողովուրդը ներկայումս կոնպակտ կերպով բնակվում է Ադրբեջանի Ղուբայի, Խաչմազի, Իսմայիլլիի Աղդաշի շրջաններում, ինչպես նաև Բաքվում և Սումգայիթում։ Հապութները ունեն Կովկասյան ծագում և խոսում են հապութերեն, որը Կովկասյան լեզվաընտանիքի լեզուներից է։ Հապութները չունեն գիր, իսկ հապութերենում թվերը հաշվվում են մինչև 30-ը (ավելին թվարկելու համար օգտագործում են տեխնիկական միջոցներ. Օր.՝ 40 ասելու համար, օգտագործում են 2 անգամ 20 տարբերակը և այլն)։ Այս ժողովուրդն իրեն անվանում է հեր (hǝr), սրանից էլ կա տեսակետ, որ հապութներիը ծագել են կովկասյան հեր ժողովրդից։ Հապութները մուսուլմաններ են։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում ապրում է 10-15 հազար հապութ, մեծամասնությունը գյուղաբնակ են։ 2009թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարում հապութները՝ որպես առանձին ժողովուրդ, չեն նշվել. նրանց նշել են կամ որպես լեզգիներ, կամ որպես ադրբեջանցիներ։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1016939228377746
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



