Եվ ցանկացած փորձ, որն ուղղված է մարդկային կյանքը խլելուն, պետք է դատապարտվի և պատժվի ամենախիստ ձևով:
Բրյուսելում այսօր հնչած պայթյունները նախնական տվյալներով երկու տասնյակից ավելի մարդկային կյանք են խլել:
Այս ամենին զուգահեռ պետք է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում մարդկային այն չափորոշիչները, որոնք գործում են, ոչ միշտ են ընդունելի բոլորի համար և կան այնպիսիք, որոնք դրա դեմ ընդվզելն ու պայքարելն անում են ամենաանթույլատրելի եղանակներով` իրականացնելով ահաբեկչական և հակահումանիստական ծայրահեղական արարքներ:
Այդ ամենին պետք է մշտապես տրվի արժանի գնահատական և շարունակենք այն ուղին, որն ընտրել ենք համամարդկային արժեքները գերակա ճանաչելու և դրանում ամրագրված նպատակներն իրագործելու ճանապարհին:
Մենք՝ յուրաքանչյուրս ենք՝ անկախ կրոնական և աշխարհագրական տեղից, դիրքից կամ հայացքներից: Մենքը՝ բոլորս ենք, ում համար վերը թվարկածս արժեքներն անբեկանելի են։
Ցավակցում եմ բրուսելյան պայթյուններին զոհ դարձածների հարազատներին և մտերիմներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել