Այսօր հավակնորդների մրցաշարի առաջին շրջանի վերջին` 7-րդ տուրն էր: Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, և նրանք շարունակում են կիսել առաջին հորիզոնականը:
Նախորդ տուրում Լևոն Արոնյանից պարտություն կրած Հիկարու Նակամուրան հաղթանակ տարավ Արոնյանից 3-րդ տուրում պարտություն կրած Վեսելին Տոպալովի նկատմամբ, սակայն մրցաշարային աղյուսակի վրա դա էականորեն չազդեց, քանի-որ նրանք երկուսն էլ մրցաշարի ետնապահներն էին;) Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքի:
Վաղը կսկսվի երկրորդ շրջանը և Արոնյանն արդեն սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել