Օրեր առաջ սահմանում ունեցանք կորուստ.
սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արտյոմ Վարդերեսյանը ...
այնուհետև պարզվում է, որ դրանից մեկ ժամ առաջ Արտյոմը զանգել էր մայրիկին, տրամադրությունը լավ է եղել, հետո զանգել է Ռուսաստանում գտնվող հայրիկին...
այսինքն, ինչքան ժամանակ է զինվորի ուշադրությունը շեղվել ծառայությունից, թշնամու դիրքերից, ինչքան ժամանակ է զինվորը վերահսկողությունից դուրս թողել իրավիճակը,,,
ինչպես են ծնողներն այդքան անզգույշ գտնվել, որ դիտողություն անելու, իրենց տղային սաստելու փոխարեն` զրույցի են բռնվել տղայի հետ, չհասկանալով, որ բջջային կապով հեռահաղորդակցությունն ապահովող ազդանշանները հեշտությամբ որսում է նաև թշնամին ու բացահայտում զինվորի տեղը
իսկ արդյունքում ունեցանք կորուստ`
դիպուկահարը խոցեց մեր զինվորին..........
սա այն հարցն է, որտեղ վճռական գործոնը զինվորի ծնողի, հարազատի սթափ դատողությունն է
պարզապես, մի մոռացեք դարանակալած թշնամու մասին.............
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել